Արտասուքի աղբյո՛ւր դարձրու գլուխս, Տե՛ր, լվա՛ իմ հոգու թարախը, սրբի՛ր զգայարաններս, և չար գործերս փոխարկի՛ր զղջման, որպեսզի ջերմ սիրով ու զգաստ մարմնով ապրեմ ըստ Քո պատվիրանների։ Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...